ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դիմադրության» շարժման ավտոերթի ժամանակ իրավիճակը լարվեց

«Դիմադրության» շարժման ավտոերթի ժամանակ իրավիճակը լարվեց

Երեւանում «Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկի ընթացքում միջադեպ գրանցվեց: Բագրատունյաց պողոտայում ոստիկանները կանգնեցրել են ավտոերթի մասնակիցներից մեկի  ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները եւս դուրս եկան մեքենաներից:

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել այդ վարորդին, սակայն վերջինս չէր համաձայնում գնալ ոստիկանության բաժին: «Եթե տանեք, մենք այստեղից չենք շարժվի»,-ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը:

Մի պահ իրավիճակը լարվեց, սակայն որոշ ժամանակ անց հանդարտվեց, ոստիկանները բերման չենթարկեցին այդ քաղաքացուն:

Նշենք, որ մինչև այդ «Դիմադրության» շարժման Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցներ: Ավտոերթի մասնակիցնեի եւ ոստիկանության աշխատակցի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ: Ավտոերթի մասնակիցներն են փակեցին հանդիպակաց երթեւեկությունը:

«Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում,»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանության աշխատակիցն արձագանքեց. «Դու մի որոշի՝ ես ինչ աշխատանք եմ իրականացնում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ դիմացը վթար կա, դրա համար են փակել, որոշ ամանակ անց երթը շարունակվեց:

Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

  • Կիսվել: