շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Դիմադրության» շարժման երթի մասնակիցները փակել են Սեբաստիա փողոցը

«Դիմադրության» շարժման երթի մասնակիցները փակել են Սեբաստիա փողոցը

«Դիմադրության» շարժման երթի մասնակիցները փակել են Սեբաստիա փողոցը:  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ իրենք տեղեկացել են, որ Նոր Նորքից Քանաքեռ Զեյթուն շարժվող երթի մասնակիցների նկատմամբ բռնություն է կիրառվել, բերման են ենթարկել ցուցարարներին, և մինչեւ թույլ չտան իրենց ընկերներին շարունակել իրենց երթը, իրենք կփակեն փողոցը և կաթվածահար կանեն երթևեկությունը:

Ցուցարարները արդեն բացել էին ճանապարհը, բայց տեղի ունեցավ տարաձայնություն ցուցարարների և ոստիկանների միջև: Որոշ ժամանակ անց ցուցարարները շարունակեցին իրենց քայլերթը:

  • Կիսվել: