Դիլիջանի ոստիկանները գողություն ու գողության փորձ են բացահայտել (տեսանյութ)
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Դիլիջանի քաղաքային զբոսայգուց ոստիկանություն բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածը խոստովանել է, որ նույն օրը մետաղյա ձողով վնասել է «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի» մուտքի դուռը, փորձել հեծանիվ գողանալ, սակայն անվտանգության աշխատակիցների՝ նշված վայր հասնելու պատճառով չի կարողացել գողությունն ավարտին հասցնել և փախել է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Բացի այդ, երիտասարդը խոստովանել է նաև, որ սեպտեմբերի 6-ի լույս գիշերը պոկել է Աբովյան փողոցի խանութներից մեկի ճաղավանդակը, մտել ներս ու գողացել տարբեր ապրանքներ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Դեպքերի բոլոր հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։



