ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Դիլիջանի, Բերդի, Իջևանի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոններում կայացան մասնագիտական քննարկումներ՝ ԱՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

Դիլիջանի, Բերդի, Իջևանի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոններում կայացան մասնագիտական քննարկումներ՝ ԱՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, ՀՀ ԱՆ Հանրապետական Շտապ Օգնության Ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանի և բուժական գծով տեղակալ Էդուարդ Վարդանյանի մասնակցությամբ Տավուշի մարզում տեղի ունեցավ շրջայց։

Դիլիջանի, Բերդի, Իջևանի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոններում կայացան մասնագիտական քննարկումներ՝ միասնական շտապօգնության ցանցի ձևավորման շուրջ։ Քննարկվեցին նաև նոր կայանների կառուցման, ենթակառուցվածքների վերազինման և արդիականացման հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Շուտով Տավուշի մարզի շտապօգնության ծառայությունները կմիավորվեն Հանրապետական միասնական համակարգի ներքո՝ ապահովելով ՀՀ ԱՆ ստանդարտներին համապատասխան բարձր որակի ծառայություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։

Վերադարձի ճանապարհին, անակնկալ այց կատարվեց Կոտայքի մարզում գործող ՀՀ ԱՆ ՀՇՕԾ Հրազդանի և Աբովյանի կայաններ, որտեղ արձանագրվեցին ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատանքի գրագետ կազմակերպվածությունն ու անձնակազմի պատրաստվածությունը։

Նմանատիպ այցերը շարունակական են՝ հանուն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու արագ, որակյալ և հուսալի շտապ բժշկական օգնության։

  • Կիսվել: