կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել է շան վրա  

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել է շան վրա  

Ըստ հրապարակումների, այսօր Դիլիջանի «Գետափ» ռեստորանում, սույն օբյեկտի տերը, ով նաեւ, որքան էլ աբսուրդային հնչի՝«Դիլիջան» ազգային պարկի տնօրենն է, կրակել է շան վրա։ Կրակել են հրապարակային, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ականատեսները ահազանգել են ոստիկանություն ու Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալը տվել է անմարդկային պատասխան՝«դե հա, իրա անասունն ա, ինչ կա դրա մեջ»։

Ողջ այս պատմության մեջ դեռ շատ մեծ հարց է ով է իրականում անասուն։

Վստահ ասում եմ՝ այս դաժանության բոլոր մասնակիցները օրենքի առաջ պատասխան են տալու։

Իսկ մինչ այդ, չէր խանգարի «Դիլիջան» ազգային պարկի հրաձիգ տնօրենին ազատել իր զբաղեցրած պաշտոնից, քանի դեռ չի հասցրել կրակելու իր ունակությունը փորձարկել շրջակայքի բոլոր կենդանիների վրա»,- գրել է Զոհրաբյանը։

  • Կիսվել: