շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դեսպանը հանդիպել է Իրանի նավթի ազգային ընկերության ներդրումների և բիզնեսի կենտրոնի տնօրենի հետ

Դեսպանը հանդիպել է Իրանի նավթի ազգային ընկերության ներդրումների և բիզնեսի կենտրոնի տնօրենի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի նավթի ազգային ընկերության ներդրումների և բիզնեսի կենտրոնի տնօրեն Թալին Մանսուրյանին։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել մասնագիտական աշխատանքում բարձր դիրքի հասած հայազգի պաշտոնյային, ով ներկայումս շարունակում է իր արդյունավետ գործունեությունը։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների շուրջ:

  • Կիսվել: