շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դեսպան Թրեյսին Աշտարակի ԲԿ-ում մասնակցել է ռենտգեն սարքավորման նվիրաբերության արարողությանը

Դեսպան Թրեյսին Աշտարակի ԲԿ-ում մասնակցել է ռենտգեն սարքավորման նվիրաբերության արարողությանը

Դեսպան Թրեյսին Աշտարակի բժշկական կենտրոնում Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների պատվիրակության հետ միասին մասնակցեց ռենտգեն սարքավորման նվիրաբերության արարողությանը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ այս սարքավորման տրամադրումը և Միացյալ Նահանգներից կամավորական հիմունքներով ժամանած բժշկական պատվիրակության այցը վկայում են հայ և ամերիկացի ժողովուրդների սերտ կապերի մասին և ընդգծում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը։

  • Կիսվել: