հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Դենիս Մյուլենբուրգն այլևս Boeing-ի տնօրենների խորհրդի ղեկավարը չէ

Դենիս Մյուլենբուրգն այլևս Boeing-ի տնօրենների խորհրդի ղեկավարը չէ

Boeing-ի գլխավոր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը զրկվել է տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից՝ մեկ տարի անց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ 346 մարդու մահվան պատճառ դարձած երկու 737 Max ինքնաթիռների ահավոր կործանումը, տեղեկացնում է The Guardian-ը:

Ընկերությունը հայտնել է, որ տնօրենների խորհուրդը որոշել է պաշտոնից զրկել խորհրդի նախագահին՝ նրա փոխարեն նշանակելով տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահ Դեւիդ Լ․ Քելհաունին։

Մյուլենբուրգն ինքը հայտարարել է, որ հավանություն է տալիս գլխավոր տնօրենի եւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները առանձնացնելուն։

Ավելի վաղավիացիոն միջազգային կարգավորողների խումբը թողարկել էր զեկույց, որի մեջ քննադատվում էին Boeing-ի եւ Ավիացիոն դաշնային վարչության մի շարք գործողություններ։

  • Կիսվել: