ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեղատնից կատարված գողությունը Արթիկի ոստիկանները բացահայտեցին հաղորդումից ժամեր անց

Դեղատնից կատարված գողությունը Արթիկի ոստիկանները բացահայտեցին հաղորդումից ժամեր անց

Նոյեմբերի 4-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը կոտրել են Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի դեղատան պատուհանը, գողացել համակարգչային տարբեր սարքավորումներ ու փող:

Դեղատուն մեկնած օպերատիվ խումբն արձանագրեց՝ ինչպես է կատարվել գողությունը, որտեղից ինչ են հափշտակել։ Վնասի չափը մոտ 300 հազար դրամի էր։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Ոստիկանների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկի Բաղրամյան փողոցի 31-ամյա մի բնակիչ՝ նախկինում դատապարտված։

Նույն օրը նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, ապա ներկայացվեց քննչական մարմնին։ Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք։
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: