շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դե բե՛ր 40 տարեկան տղամարդուն դարձու թոշակառու, կինն էլ 40 տարեկանում նոր ծաղկի, զարգանա, հետո՞․ Քրիստինե Պողոսյան

Դե բե՛ր 40 տարեկան տղամարդուն դարձու թոշակառու, կինն էլ 40 տարեկանում նոր ծաղկի, զարգանա, հետո՞․ Քրիստինե Պողոսյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Զինծառայողների կրթության իրավունքի իրացման վերաբերյալ  փոփոխություններ կատարելու հարցի քննարկամն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նշեց․

«Այսօր շատ արտոնություններ կան, օրինակ 3 երեխա ունեցող մարդիկ երկրորդ կրթությունը ստանում են անվճար, բարձրագույն կրթության համար բավական զեղչեր են տրվում։ Մենք գիտենք, որ ոչ միայն Հայաստանում, այլ  ամբողջ աշխարհում խնդիր կա, որ 20–25 տարի զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ շատ դժվարությամբ են ինտեգրվում հասարակությանը։ Պետք է հասկանանք՝ վերապատրաստման ծրագրերը օգնո՞ւմ են, թե՞ ոչ։ Այս կետը, որ ավելացնում ենք երկրորդ կրթություն ստանալու վերաբեյալ, պետք է հասկանանք՝ կարո՞ղ է այդ մարդը չի ուզում երկրորդ բարձրագույն կրթություն ստանալ։ Մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ չի ուզում 40 տարեկան տղամարդը բարձրագույն կրթություն ստանալ։ 35–40 տարեկանում բոլոր մարդկանց համար կյանքը նոր սկսվում է։ Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ չեն ուզում երկրորդ կրթություն ստանալ, մտածենք՝  ինչ անել, որ այդ մարդիկ հեշտությամբ ինտեգրվեն քաղաքացիական կյանքին և ցանկանան նոր մասնագիտություն ձեռք բերել։ 40 տարեկան տղամարդուն, դե բե՛ր դարձու թոշակառու, հետո՞, որ ընդհանրապես բան չցանկանա՞ անել, կինն էլ 40 տարեկանում նոր ծաղկի, զարգանա, հետո նոր խնդիր առաջանա, դա խնդիր է»,– ասաց Պողոսյանը։

 

  • Կիսվել: