ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմքայլական պատգամավորը հրաժարվել է հայ֊իսրայելական բարեկամական խմբի անդամությունից

Իմքայլական պատգամավորը հրաժարվել է հայ֊իսրայելական բարեկամական խմբի անդամությունից

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հրաժարվել է հայ֊իսրայելական բարեկամական խմբի անդամությունից։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հայտնել Ձեզ, որ այսօր հրաժարվել եմ հայ֊իսրայելական բարեկամական խմբի անդամությունից։ Հաշվի առնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսած տեռորիստական պատերազմը, և Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերքի վաճառքն ու մատակարարումը, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների անգործությունը, ալևս նպատակահարմար չեմ համարում իմ համագոծակցությունը այդ երկրի պառլամենտի հետ։

Կեցցե' Արցախը

Կեցցե' հայոց հզոր բանակը»,- ասվում է պատգամավորի գրառման մեջ։

 

  • Կիսվել: