կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դավթաշեն տանող հատվածում արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը

Դավթաշեն տանող հատվածում արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը

Ապրիլի 27-ին, ժամը 13:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից դեպի Դավթաշեն վարչական շրջան տանող հատվածում արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Ջրասուզակները գետից դուրս են բերել արտաքին լուսավորման սյունը:

  • Կիսվել: