ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերվել ու կալանավորվել է մարդ առևանգելու, ավազակության, շորթման մեջ մեղադրվող քաղաքացին

Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերվել ու կալանավորվել է մարդ առևանգելու, ավազակության, շորթման մեջ մեղադրվող քաղաքացին

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արտաշ Խ.-ն:

Նա հունվարի 5-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը), 207-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 252-րդ (Ավազակությունը), 255-րդ (Խարդախությունը), 258-րդ (Շորթումը) և 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

 

  • Կիսվել: