հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դավիթ Բեկ բնակավայրում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված ևս 11052 մ² տարածք է մարքվել

Դավիթ Բեկ բնակավայրում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված ևս 11052 մ² տարածք է մարքվել

Ս․թ․ դեկտեմբերի 7-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներով աղտոտված տարածքի տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքներ։

Աշխատանքների ընթացքում հայտնաբերված 1 միավոր 120մմ հրետանային արկը ոչնչացվել է։

Դավիթ Բեկ բնակավայրի 11 052 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքը պաշտոնապես հանձնվել է Կապանի համայնքապետարանին օգտագործման։ 

  • Կիսվել: