երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Դավինչի» տուրիստական ​​գործակալության գործողություններից տուժածները բողոքի ակցիա անցկացրեցին Երեւանում

«Դավինչի» տուրիստական ​​գործակալության գործողություններից տուժածները բողոքի ակցիա անցկացրեցին Երեւանում

Մարտի 17-ին «Դավինչի» տուրիստական ​​գործակալության գործողություններից տուժածները բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի մոտ՝ վարչապետին, գլխավոր դատախազությանը եւ Քննչական կոմիտեի ղեկավարին իրենց դժգոհությունը փոխանցելու համար:

Նրանք տարակուսանք հայտնեցին առ այն, որ 170 հոգու խաբած անձը կարող է ազատության մեջ լինել, եւ նույնիսկ իր կնոջ անունով տուրիստական ​​գործակալություն բացել Երեւանում։ Ըստ ցուցարարների՝ խոսքը 300 միլիոն դրամի յուրացման մասին է, եւ 7 ամիս հետո արդյունք չկա, գործը չի կարճվել, բայց առաջ չի գնում։

Ակցիայի մասնակիցներից Ռուդիկ Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ դա նախապես ծրագրված հանցավոր արարք է բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Նա կարծիք հայտնեց, որ քննիչները գտնվում են իրենց բարձրաստիճան գործընկերների հովանու տակ։ «Տուրիստական ​​գործակալության տնօրենի եւ աշխատակիցների հետ առերեսում չի եղել։ Իրավապահները փորձում են կոծկել գործը»,- ասաց Խաչատրյանը։

Ցուցարարները տեղեկություն չունեն, որ տուժածներից որեւէ մեկը փոխհատուցում է ստացել։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց գումարները եւ պատժել հանցագործներին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ՀՀ Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացնում՝ «Դավինչի»տուրիստական ​​գործակալության կողմից խարդախության հանգամանքները պարզելու համար։ Քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ խարդախության մասին հոդվածով։

  • Կիսվել: