հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դատը ոչ թե պետք է երկար ձգվի, այլ երկուսն էլ պետք է տեղում գնդակահարվեն, ուրիշ ասելու բան չունեմ․  Պեմզաշենում  սպանված ընտանիքի հայրը՝ մեղադրյալների մասին

Դատը ոչ թե պետք է երկար ձգվի, այլ երկուսն էլ պետք է տեղում գնդակահարվեն, ուրիշ ասելու բան չունեմ․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը՝ մեղադրյալների մասին

Դատը ոչ թե պետք է երկար ձգվի, այլ երկուսն էլ պետք է տեղում գնդակահարվեն, ուրիշ ասելու բան չունեմ։ Այս մասին դատարանում Պեմզաշենում սպանված ընտանիքի գործով դատական նիստի ժամանակ ասաց ընտանիքի հայրը։

«Պետք է գնդակահարվեն ու այս հարցը փակվի գնա»,- ասաց նա։

Նշենք, որ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով Վրույր և Արկադի Բարսեղյանները կշարունակեն մնալ կալանավորված։

Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշեց երեք ամսով երկարացնել Բարսեղյանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։ Սպանված ընտանիքի հայրը դեպքի պահին գտնվել էր ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։ Գյուղ էր վերադարձել ողբերգությունից հետո։

  • Կիսվել: