ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է․ «Ժողովուրդ»

Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս անցյալ տարի քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից խախտում կատարելու առթիվ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն կարճել է դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դատավոր Կարինե Պետրոսյանը բողոքարկել է ՀՔԾ-ի որոշումը դատարանում, քանի որ ՀՔԾ-ի որոշմամբ հղում չի կատարվել շատ կարեւոր հանգամանքի։ Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 308 հոդվածի հատկանիշներով , այսինքն՝ կոնկրետ պաշտոնատար անձի կողմից դիրքի հնարավոր չարաշահման կապակցությամբ, սակայն դատավորի անունը որոշման մեջ չի նշվել, որպեսզի շրջանցեն ԲԴԽ-ից թույլտվություն ստանալու արգելքը:

Չէ՞ որ առանց ԲԴԽ-ի համաձայնության դատավորի նկատմամբ քրեական գործ չի կարող հարուցվել: Եվ հիմա դատավոր Պետրոսյանը կարճման որոշումը բողոքարկել է դատարանում, որպեսզի այսուհետ բացառվեն դատավորի նկատմամբ հարուցվող քրեական գործերով ԲԴԽ համաձայնության արգելքը անտեսելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: