երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Դատապարտյալների հիվանդանոց»-ից «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված իրանցի 67-ամյա տղամարդը մահացել է

«Դատապարտյալների հիվանդանոց»-ից «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված իրանցի 67-ամյա տղամարդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 21-ին ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որ «կոմա, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժման մեջ գտնվող օտարերկրացի քաղաքացին մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 67-ամյա Վանուդ Արաղինեժադն է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով նա հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել  է քրեական վարույթ:


  • Կիսվել: