Դաշնամուրը մի՛ պահեք պահեստում, դրեք բեմերի վրա, թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան, ջարդեն. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգ է՝ դպրոցներին էլեկտրոնային դաշնամուր են տվել, բայց չի օգտագործվում։
«Վերջերս մտա մի դպրոց, տեսա՝ դաշնամուր չկա, ասացի՝ դաշնամուր չեք ստացե՞լ, ասացին, որ ստացել են, ասացի՝ բա ո՞ւր է, ասացին, թե բանալին բեր, պահեստում դրած էր։ Հարգելիներս, դա երեխեքի համար է»,- կառավարության նիստում հայտարարեց Փաշինյանը։
«Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան, ջարդեն, մի՛ պահեք պահեստում, դրեք բեմերի վրա»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ երեխեքը չեն լսի իր խոսքն ու ջարդեն դաշնամուրը։


