երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Դասադուլ հայտարարած ուսանողները ԵՊՀ գրադարանի դիմաց բովանդակային քննարկումներ կսկսեն գիտնականների հետ

Դասադուլ հայտարարած ուսանողները ԵՊՀ գրադարանի դիմաց բովանդակային քննարկումներ կսկսեն գիտնականների հետ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Քանի որ այս շարժումը հիմնված է հստակ գաղափարների և արժեհամակարգի վրա, դասադուլը ևս ինքնանպատակ չպետք է լինի։

Պատասխանատու լինելով մեր կրթության իրավունքի առաջ՝ դասադուլի ընթացքը լրացնում ենք բովանդակային քննարկումներով՝ ոլորտային լավագույն գիտնականների հետ»,- ասվում է հայտարարությունում։

Հանդիպելու են 12։30-ից սկսած՝ ԵՊՀ գրադարանի դիմաց։

«Դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով։

Մեր առաջին բանախոսը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պարոն Աթանեսյանն է»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: