շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դարպաս գյուղում այրվել է տնակը՝ գույքով

Դարպաս գյուղում այրվել է տնակը՝ գույքով

Նոյեմբերի 14-ին, ժամը 00։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի 6-րդ փողոցում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող բնակելի փայտե տնակում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:00-ին, մարվել՝ 02:39-ին: Այրվել է տնակը՝ գույքով:

  • Կիսվել: