հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
«Դարձիր օրինակ». կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերի վերացմանն ուղղված իրազեկան արշավ (տեսանյութ)

«Դարձիր օրինակ». կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերի վերացմանն ուղղված իրազեկան արշավ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավը «Դարձիր օրինակ» կարգախոսով է: Այս օրինակը մեր երկրի զինված ուժերում կանանց ծառայության ու նրանց կարևոր դերի մասին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
՛՛«Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար»,- ասում է դասակի հրամանատար Քրիստինե Մկրտչյանը:
 
Այս արշավը նպատակ ունի կոտրել հասարակությունում կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպերը և ոգեշնչել ողջ հանրությանը:
 
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: