չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Դանակահարությունը բացահայտվել է․ տուժածները 16 և 17 տարեկան են

Դանակահարությունը բացահայտվել է․ տուժածները 16 և 17 տարեկան են

Դեկտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի եւ աջ բազկի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել՝ 16-ամյա, եւ «գլխի, քունքային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ 17-ամյա պատանիներ։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից՝ նրանք հիվանդանոցում հայտնել են, որ անհայտ անձինք իրենց ծեծի են ենթարկել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջիններիս վնասվածքները պատճառել են 19-ից 20 տարեկան երեք երիտասարդ։

Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 13.45-ին, երիտասարդները ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակը վերցվել է:

Քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: