երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Դալմա Գարդեն Մոլում» տեղադրվում են չափիչ սարքեր՝ ցնցումների հավաստիության ստուգման համար

«Դալմա Գարդեն Մոլում» տեղադրվում են չափիչ սարքեր՝ ցնցումների հավաստիության ստուգման համար

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները «Դալմա Գարդեն Մոլում» գործիքային հետազոտություն են իրականացնում: Տեղադրվում են հատուկ չափիչ սարքեր, որոնց գրանցած տվյալները համակարգչով վերլուծելուց հետո սպառիչ պատասխան կլինի՝ ցնցումներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը: Նա հավելել է, որ այս ուսումնասիրությունը կարող է ձգվել ամբողջ գիշեր։

Նա նշել է, որ մարդկանց տարհանումը պայմանավորված է հաղորդիչ սարքերի զգայունությամբ։

Խոսելով վարկածների մասին՝ մասնագետն ասել է, որ առաջին վարկածներից մեկը հարեւանությամբ շինարարական աշխատանքներում  տեխնիկայի օգտագործումն է։ 

  • Կիսվել: