կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դալարիկում 80 տոննա ցեմենտի հումքով բարձված բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

Դալարիկում 80 տոննա ցեմենտի հումքով բարձված բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը որը ունեցել է 33 վագոն դուրս է եկել ռելսներից և կողաշրջվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բարեբախտաբար  տուժածներ չկանԳնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։

Տեղում  իրավիճակը գնահատելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը։

Անբողջ վագոները վերածվել են մետաղե ջարդոնի, հայտնվելով դաշտերում ու ձորերում, գնացքի շարժակազմի առջևի հատվածը կիսակողաշրջված է։

Մանրամասները քիչ ուշ։

  • Կիսվել: