ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դադարեցվել է Երևանում գտնվող 5, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը

Դադարեցվել է Երևանում գտնվող 5, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 16/3, Ազատամարտիկների 78/ 1, Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 1/6, Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 40, Վաղարշյան 12/15, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին, Արամ Մանուկյան 1-ին թաղամաս 217ա, ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Բաղրամյան պողոտա 58/12-1, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Մաշտոցի 2ա հասցեներում գտնվող գազա-բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ Երևան քաղաքի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում գործող գազա-բենզալցակայանի շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։

Միաժամանակ Տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի համատեղ վերահսկողական աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 40, Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 16/3, Ազատամարտիկների 78/1 հասցեներում գործող բենզալցակայանները դրանք շահագործող տնտեսավարող սուբյեկտների կողմից ապամոնտաժվել են։

  • Կիսվել: