երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ

Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները փորձեցին Կիրանց գնալ, սակայն ոստիկանապետն ու ուժայիններն արգելեցին նրանց առաջ անցնել։

Իրավիճակը լարվեց պատգամավորների ու ուժայինների միջև։

«Դու չես կարա իմ դեմը կանգնես, ես իմ երկրի մեջ եմ»,-ասաց պատգամավոր Արման Ղազարյանը՝ դիմելով Լոռու մարզի ոստիկանապետ Մկրտչյանին։

Ոստիկանապետը պնդեց, որ չեն գնալու և դրա համար կա համապատասխան որոշում։

«Ցո՛ւյց տուր օրենքը»,-պահանջեց պատգամավորը։ Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանության 22 հոդվածի 3-րդ կետով է արգելվում։

«Հրահրում եք, որ ոստիկանության հետ բախում լինի՞»,-ասաց ոստիկանապետը։

Պատգամավորների խմբում են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ատգամավոներ Գառնիկ Դանիելյանը,  Աննա Կարապետյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Մհեր Սահակյանը, Արման Ղազարյանը, Ագնեսա Խամոյանը: Նշենք, որ այսօր Կիրանց են մեկնել մշակույթի գործիչները:

 

 

  • Կիսվել: