ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլեւս ազատված են զբաղեցրած պաշտոնից․ Շ․ Դոյդոյան

Ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլեւս ազատված են զբաղեցրած պաշտոնից․ Շ․ Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Տարեսկզիին հրապարակել էինք այն պաշտոնյաների սեւ ցուցակը, որոնք 2019թ.ին խախտել են տեղեկատվության ազատությունը։ Այսօր արդեն այդ ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլեւս ազատված են զբաղեցրած պաշտոնից։ Վերջինը Շրջակա միջավայրի նախարարն էր։

Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու եւ վատ աշխատանքի միջեւ։ Եթե պաշտոնյան լավ չի պատկերացնում հրապարակային եւ հաշվետու աշխատանքի արժեքը, նա չի կարող լավ պաշտոնյա լինել։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան Սեւ ցուցակի հղումը»։

  • Կիսվել: