շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ցրտահարության մասին հայտարարությունները աբսուրդ է․ Հրաչ Բերբերյան

Ցրտահարության մասին հայտարարությունները աբսուրդ է․ Հրաչ Բերբերյան

Հայաստանի որոշ շրջաններում ցրտահարություն լինելու մասին հայտարարությունըները մի քանի օր առաջ ցայտնոտի մեջ է գցել առանձին ֆերմերների, InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Ցրտահարություն, ըստ մասնագետի, չի եղել, գյուղատնտեսական որևէ մշակաբույն չի ցրտահարվել, մինչդեռ ֆերմերները անհանգիստ վիճակում էին հայտնվել։

«Ֆերմերներին թյուրիմացության մեջ են գցել, արհեստական լարվածություն են ստեղծել։ Ցրտահարվել է վաղահաս կարտոֆիլը, որը հեշտ կվերականգնվի։ Բայց խոսել համատարած ցրտահարության մասին, ասել, որ ծիրանի բերքը կարող է վտանգված լինի, աբսուրդ է», -ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով, շատ ֆերմերներ զանգել են իրենց միություն, փորձել հասկանալ՝ ինչ միջոցներ ձեռնարկեն, արդյոք իրենց վտանգ է սպառնում։ «Պետք չէ առանց այն էլ այս լարված իրավիճակում անհանգիստ վիճակի մեջ դնել գյուղատնտեսներին», -ասաց Բերբերյանը։

  • Կիսվել: