երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
COVID-ի դեմ պայքարի նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում. ի՞նչ սահմանափակումներ կլինեն

COVID-ի դեմ պայքարի նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում. ի՞նչ սահմանափակումներ կլինեն

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Այս մասին հայտնում էառողջապահության նախարարությունը։

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են.

. Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ,

. ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի).

 

. քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,

. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

. բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը,

. հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը,

. հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը,

. խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը),

.հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները,

.կոգնիտիվ խանգարումները,

.դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը.

.ծխելը, խմելը և սնվելը:

Բացի այդ, այն քաղաքացիները, ովքեր աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա այդ ընթացքում  գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք։

  • Կիսվել: