ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը Պորտուգալիայից 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստնայութ կստանա

Հայաստանը Պորտուգալիայից 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստնայութ կստանա

Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում Հայաստանը նոր խմբաքանակ կստանա: 

Այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ առաջին առաքումը կլինի Պորտուգալիայից Հայաստան՝ Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափի տեսքով:

«COVID-ի համաճարակի յուրաքանչյուր նոր ալիք մեծացնում է պատվաստումների մակարդակը բարձրացնելու հրատապությունը։ Նույնը տեղի է ունենում նոր տարբերակի՝ Omicron-ի պարագայում: Միայն պատվաստումն է, որ կարող է փրկել մեզ բոլորիս։ Մենք խոսում ենք արևելյան գործընկեր երկրների մասին, որտեղ պատվաստումների միջին մակարդակը կազմում է ընդամենը 28 տոկոս: Այսպիսով, ժամանակն է օգնել նրանց արագացնել պատվաստումների գործընթացը և բոլորին լիարժեք պատվաստել»,-նշել է հանձնակատարը:

 

  • Կիսվել: