կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չորս օտարերկրացիներ Առինջում ծեծի են ենթարկել համերկրացուն (տեսանյութ)

Չորս օտարերկրացիներ Առինջում ծեծի են ենթարկել համերկրացուն (տեսանյութ)

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց։ Առինջ գյուղում բնակվող չորս օտարերկրացի երիտասարդներ ծեծի էին ենթարկել համատեղ բնակվող համերկրացուն, ապա երիտասարդներից մեկը նրա դրամապանակից հափշտակել էր 400 դոլար:

Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանությունից, տեղեկությունն իրացնելով, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ի գիշերը չորսին էլ ձերբակակել և տեղափոխել են Կոտայքի բաժին, ապա ներկայացրել Աբովյանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։

Օտարերկրացի երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: