ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չորային եղանակների պատճառով հրդեհներն ավելացել են. Ցոլակյան

Չորային եղանակների պատճառով հրդեհներն ավելացել են. Ցոլակյան

Չորային եղանակների պատճառով հրդեհներն ավելացել են։  Կառավարության նիստում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերի 16-ին հանրապետությունում գրանցվել է հրդեհի 50 դեպք, որից 36-ը՝ խոտածածկ  և անտառներին մոտ տարածքներում։

Նախարարն ասաց, որ, օրինակ,  Դիլիջանում և Իջևանում հրաձգարաններ կան, որոնցում արդեն որերորդ անգամ հրդեհ է բռնկվում, 10-20 հա-ով այրվում են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս տարի այդ տեսանկյունից մի փոքր լարված էր։ Նրա խոսքով՝  թեև այս տարի իրավիճակը հսկողությունից դուրս չեկավ, բայց պետք է վերլուծել հաջողություններն ու թերությունները. «Երբ ձմեռը ձյունը կհանգցնի բոլոր հրդեհները, պետք է նախապատրաստվենք հաջորդ տարվան»:

Ֆելիքս Ցոլակյանն էլ հավելեց. «Էդ ժամանակ էլ բուքն է գալիս, դրա դեմ պետք է պայքարել»:

«Այսինքն՝ էդ հարցը լուծում չունի՞»,-կատակեց վարչապետը, ինչին ԱԻ նախարարը պատասխանեց. «Ունի, ունի, ամեն ինչ նորմալ է»։

  • Կիսվել: