ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չորաթան գյուղի «Վերին Շքեռլու» կոչվող հանդամասում այրվել են մոտ 13 հա խոտածածկույթ և մոտ 3 հա մացառուտ

Չորաթան գյուղի «Վերին Շքեռլու» կոչվող հանդամասում այրվել են մոտ 13 հա խոտածածկույթ և մոտ 3 հա մացառուտ

Օգոստոսի 19-ին, ժամը 13:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղի «Վերին Շքեռլու» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են մոտ 13 հա խոտածածկույթ և մոտ 3 հա մացառուտ:
 
 
 
 

  • Կիսվել: