երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Չիփս ու բուրգեր ուտելով՝ կինը նիհարել է 73 կգ

Չիփս ու բուրգեր ուտելով՝ կինը նիհարել է 73 կգ

15 տարի շարունակ 127 կիլոգրամ քաշ ունեցող կինն ի վերջո որոշել է նիհարել, և դա նրան հաջողվել է, տեղեկացնում է The Sun-ը:

Անգլիայի բնակչուհին 73 կգ նիհարեց՝ բուրգերներ և չիփսեր ուտելով:

Անցած 15 տարվա ընթացքում անգլիական Քոլչեսթերի բնակչուհի 48-ամյա Թրեյսի Առնոլդը կշռում էր շուրջ 127 կիլոգրամ: Ավելի շատ գիրանալով՝ ի վերջո որոշեց փոխել ուտելու սովորությունները՝ նիհարելու համար:

Կինը նշում է, որ ավելորդ քաշը բարդացնում էր իր կյանքը: Նա չէր կարողանում համապատասխան հագուստ գտնել, տառապում էր շնչարգելությունից և միշտ հոգնած էր:

Ավելորդ քաշից ազատվելու համար մի խմբակում ընդգրկվելով՝ Առնոլդը կես տարում կարողացավ 73 կիլոգրամ կորցնել:

Միևնույն ժամանակ անգլուհին պնդում է, որ չի հրաժարվել իր նախընտրած համբուրգերից և չիփսերից, պարզապես սկսել է անյուղ միս և ցածր կալորիականությամբ կարագ օգտագործել:

Այսօր Առնոլդը լողում է, հեծանիվ քշում և մարզվում է մարզադահլիճում:

  • Կիսվել: