Չինաստանում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ են ստեղծել
Չինաստանի իշխանությունները հայտնել են պատվաստանյութի մասին, որն արդյունավետ պայքարում է Կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեին:
Պեկինը նշել է՝ չնայած այն բանին, որ վակցինան արդյունավետ է գործում, այն դեռ պետք է մշակման ենթարկվի:
Նշենք, որ վիրուսի զոհերի թիվը հասնում է 2592-ի:
Նշենք նաև, որ Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։