երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինային պայմաններում

Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինային պայմաններում

Չինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինային պայմաններում։ Այս մասին որոշումը հրապարակվել Է Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ Ղազախստանի կառավարությունը փետրվարի 2-ին կազմակերպել էր Չինաստանից Ղազախստանի 83 քաղաքացիների տարհանումը ։ Ղրղզստանի, Հայաստանի եւ Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաեւ այդ երկրների քաղաքացիները: տարհանված անձանց թվում կա Հայաստանի քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը։

Տարհանված քաղաքացիները բուժզննում անցնելուց հետո ուղարկվել են կարանտինային գոտի, որտեղ կգտնվի 14 օր: Կարանտինային շրջանում նրանց հետ շփվելու են միայն բժիշկները։

  • Կիսվել: