Չինաստանի քաղաքացիական հարցերի նախարարի տեղական այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» և «Երևանի մանկան տուն»
Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուն ու պատվիրակության մյուս անդամները եղել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ներում։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ուղեկցությամբ՝ պատվիրակության անդամները շրջել են հաստատություններում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել ու շփվել շահառուների հետ։


