երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիներ բուժվեն իրենց միջոցների հաշվին. Ռոմելլա Աբովյան

Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիներ բուժվեն իրենց միջոցների հաշվին. Ռոմելլա Աբովյան

Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Այս մասին ասել է ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը:

՛՛Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար՛՛,-ասել է նա:

Աբովյանը նաև նշել է, որ նոր լոքդաունի վերաբերյալ քննարկումներ չկան: 

՛՛Այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ներկայումս գործող սահմանափակումները շատ ավելի արդյունավետ են՛՛,-ասել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենը:

  • Կիսվել: