շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չի բացառվում, որ առաջիկայում 100 մլրդ և ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի. Բադասյան

Չի բացառվում, որ առաջիկայում 100 մլրդ և ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի. Բադասյան

՛՛Նոր Զովք՛՛ սուպերմարկետների ցանցը միակը չէ, այլ տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված ուսումնասիրություններից հետո կլինեն նոր բացահայտումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Առգրավված սերվերներից, մեր նախնական դիտարկումներով, հաշվել ենք տասնյակ միլիարդավոր դրամների ստվերային շրջանառություն։ Խոսքը միայն ՛՛Նոր Զովքի՛՛ մասին չէ, տնտեսվարող սուբյեկտները բազմաթիվ են։ Չի բացառվում, որ 100 մլրդ և ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի։ Նկատի ունեմ միայն այն դեպքով, որով հաղորդագրություն ենք տվել և հայտնաբերվել են սերվերներ՛՛:

ՊԵԿ նախագահը տնտեսվարողներին հորդորեց ճշտված հաշվարկներ ներկայացնել և տույժերով հանդերձ սկսել վճարումներ կատարել` տհաճ հետևանքներից խուսափելու համար։

Նա ընդգծեց նաեւ, որ խոսքը միայն սուպերմարկետների մասին չէ. ՛՛Տասնյակ միլիարդներով թաքցրած շրջանառություն կա, դա եւ շինարարական ընկերություն ներ են, այլ ընկերություններ են: Անպայման չէ, որ դա լինի միայն ՀԴՄ-ի եւ ծրագրային ապահովման միջոցով: Իսկ մեր քաղաքական թիմի թիրախում որեւէ բիզնես չկա: ՊԵԿ-ը հավասար մոտեցումներով որ դեպքում հայտնաբերում է նման երեւույթ, խիստ հետեւանքներ են լինելու՛՛:

  • Կիսվել: