երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Չեռնոգորիայի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

Չեռնոգորիայի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեռնոգորիայի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վեսնա Բրատիչը: Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման հիմնական նպատակն էր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև մշակութային, կրթական և գիտական կապերի վերականգնումը և ակտիվացումը:

Նշվում է, որ դեսպանն արդյունավետ հանդիպում է ունեցել նաև Չեռնոգորիայի համալսարանի ռեկտոր Վլադիմիր Բոժովիչի հետ:

  • Կիսվել: