ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չենք հավատում ոչ մի ձայնային հաղորդագրության կամ զանգի անծանոթից. Սամվել Մարտիրոսյան

Չենք հավատում ոչ մի ձայնային հաղորդագրության կամ զանգի անծանոթից. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում զգուշացնում է.

Հիմա մի շատ կարեւոր բան ձայնային հաղորդագրությունների եւ մեսենջերներով զանգերի մասին։ Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։ Բայց, ինչ են անում:
 
Ֆեյքերով կապնվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ, կարդալ, ձայնագրել եւ իրենց ուղարկել։ Դիմացը վճարում են։ Մարդիկ չեն էլ հասկանում , թե ինչ են անում, քանի որ հայ ֆեյքերով են հետները շփվում։

Եթե կարճ. ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՉ ՄԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՆԳԻ ԱՆԾԱՆՈԹԻՑ։ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԼԱՎ ԲԱՆԵՐ Ա ԱՍՈՒՄ։ Դա էլ են անում. դուրեկան կամ վստահելի բաներ են ուղարկում, որ սովորեք, որ նորմալ թվա։

 

  • Կիսվել: