ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չենք ցանկանում, որ Բրյուսովի անվան համալսարանը միավորվի որևէ համալսարանի հետ, ստորագրահավաք ենք սկսել․ բողոքի ակցիա

Չենք ցանկանում, որ Բրյուսովի անվան համալսարանը միավորվի որևէ համալսարանի հետ, ստորագրահավաք ենք սկսել․ բողոքի ակցիա

Երեկ ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ համալսարանների միավորման առաջնահերթ պլաններում է Բրյուսովի անվան պետական համալսարանը, երեկ ենք իմացել, որ պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզկուլտ ինստիտուտը և Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են ՀՊՄՀ-ին։ Այս մասին համալսարանների միավորման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց համալսարանի աշխատակիցներից մեկը։

«Համալսարանի աշխատակազմը ստորագրահավաք է անում, այսօր համալսարանի անունից դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի իրենց հետ քննարկում կազմակերպենք։ Այդ հարցը ուսանողության և աշխատակազմի հեո չի քննարկվել, մեր մտահոգությունները և կարծիքները պետք է բարձրաձայնվեն, փորձենք շեշտել, որ այս համալսարանը գրեթե 90 տարվա պատմություն, իր ուրույն դիրքը ունեցող համալսարան է։ Մենք չենք ցանականում, որ Բրյուսովի անվան համալսարանը միավորվի որևէ համալսարանի հետ»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ մինչև շաբաթվա վերջ սպասելու են նախարարության ու կառավարության  ներկայացուցչի հետ հանդիպմանը։

  • Կիսվել: