ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չարը պարտվելու է, չկասկածեք. Վահան Բաբայան

Չարը պարտվելու է, չկասկածեք. Վահան Բաբայան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ սատանիզմի հիմքով այլևս համերգներ չչեղարկելու մասին հայտնի հայտարարությանը: Ճիշտ է, նա բառացի չի նշում, որ խոսքը վերոնշյալի մասին է, սակայն գրառումից ամեն ինչ պարզ է դառնում:

Հավանաբար, խոսքը նաև «ՀուԶանք ու զանգ» ներկայացման մասին է, որն այսօր ցուցադրվեց Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ, և որոշ ՀԿ-ներ այն փորձեցին խանգարել՝ դրանում տեսնելով սատանիզմի քարոզ:

Բաբայանը, մասնավորապես, նշել է.

«Սատանիստական որևէ բան, ինչ անվան տակ էլ այն լինի, տեղ չունի Հայաստանում:
Չարը պարտվելու է, չկասկածեք»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել Հայաստանում այլևս չի լինելու:

Նշենք նաև, որ օրեր առաջ Vader խմբի համերգը Տիկնիկային թատրոնում չեղարկվել էր հանրային ճնշման հետևանքով: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշել էր, որ թատրոնին վնաս հասցնելու վերաբերյալ սպառնալիքներ էին հնչել, և ինքը ստիպված էր եղել չեղարկել համերգը:

  • Կիսվել: