կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ

Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Մելքոնյանը, Խաչատուր Միրզոյանը, Սերգեյ Հայրապետյանն ու Ալիկ Գևորգյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի:Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժի, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: