շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությանը. այն չունի որևէ արդարացում. Ավինյան

Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությանը. այն չունի որևէ արդարացում. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը:

՛՛Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ 

Ցավակցում եմ զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում, տարբեր ոչ պաշտոնական աղբյուներ հայտնել են 130 զոհի մասին, ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է 40 զոհի մասին: Շենքի տանիքն ամբողջությամբ ավերվել է:

  • Կիսվել: