չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ցանկանում են հայ-թաթարական բախումներ հրահրել. Կարախանյանը՝ հայ խոհարարի մատները ադրբեջանցու կողմից կտրելու մասին

Ցանկանում են հայ-թաթարական բախումներ հրահրել. Կարախանյանը՝ հայ խոհարարի մատները ադրբեջանցու կողմից կտրելու մասին

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանն անդրադարձել է Թաթարստանում ադրբեջանցու կողմից հայ խոհարարի մատները կտրելու դեպքին՝ իբրև թե հավի փոխարեն խոզի միս մատուցելու համար:

՛՛Իրականում մենք երկու օր է՝ ակտիվորեն այս հարցով զբաղվում ենք։ Որոշ լարումներ են առաջացել Ռուսաստանի տարբեր շրջաններում, նաև Մոսկվայում՝ նորից հայկական ու ադրբեջանական համայնքների ակտիվիստների՝ մանավանդ երիտասարդության շրջանակներում։

Պետք էր շատ արագ, օպերատիվ կերպով այս հարցին լուծում տալ, հասկանալ՝ որտեղ է սուտն ու ճիշտը։ Տեղական իրավապահ մարմինների հետ հարցը ճշտվեց՝ սա պարզապես քրեական խմբավորումների միջև այդ առևտրային օբյեկտների տարածքների բաժանման խնդիր է եղել։ Խառնված են եղել նաև տեղական ոստիկանության որոշ անդամներ, բոլոր մասնակիցները այսօրվա դրությամբ հայտնաբերվում են, հետաքննությունը գնում է, կլինեն ձերբակալություններ՛՛-ասել է Կարախանյանը։

Նա նշել է, որ հասկանալի է, որ այս ամեն ինչն արվում էր, որպեսզի հիմա էլ արդեն հայ-թաթարական բախումներ հրահրվեն։  ՛՛Պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն այդ գործողություններին որպես սուբյեկտ չեն մասնակցում, բայց հրահրում են հայ-թաթարական բախումներ։ Հիմա թաթարական տարբեր գործիչների հետ այդ երկխոսությունը տեղի է ունենում, բոլորը հասկանում են: 

Կարախանյանի խոսքով՝ սա քրեական պատմություն է, ոչ մի ազգամիջյան խնդիր չկա, այս ամենը հրահրվում է տեղի Ադրբեջանի դեսպանատնից ու նաև հենց Բաքվից՝ հայ-թաթարական հարաբերություններում խնդիրներ ստեղծելու համար:

՛՛Իսկ այն, որ ասում են՝ հավի մսի փոխարեն խոզի միս է տվել, ամբողջությամբ սուտ է, հնարած, ֆանտաստիկ պատմություն է՝ աշխատում է ադրբեջանական քարոզչամեքենան։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը գալիս է Բաքվից՛՛,-նշել է Կարախանյանը։

 

  • Կիսվել: