չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ցանկացած ցավոտ բան ժողովրդին մատուցեք ժամանակին. ուշացումը առաջացնում է քաոս. Մնացական Բիչախչյան

Ցանկացած ցավոտ բան ժողովրդին մատուցեք ժամանակին. ուշացումը առաջացնում է քաոս. Մնացական Բիչախչյան

Մեր երազանքի երկիրն ունենալու համար իշխանություններ, խոստացեք այն, ինչն իրագործելի է, կոպիտ ասած զերծ մնացեք կեղծ օրակարգերից և ժողովրդի աչքերին թոզ փչելուց: Այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած ընտրության ժամանակ նախընտրական քարոզը կառուցեք ապագայի վրա. մի սևացրեք, քլնգեք նախկինին, որովհետև դա առաջացնում է ժողովրդի մոտ մոլորեցնող էյֆորիա,

ցանկացած ցավոտ բան ժողովրդին մատուցեք ժամանակին. ուշացումը առաջացնում է քաոս:

Միավորեք ժողովրդին, հանեք քաղաքական օրակարգից սև ու սպիտակի բաժանումը,

սխալը ընդունեք միանգամից, մի հարձակվեք այն հերքելու համար, այլ գտեք լուծումներ ու շտկեք,

սիրեք ձեզ ընտրողին ու չընտրողին հավասար,

պաշտոնների նշանակեք ոչ թե ձեզ նվիրյալ ու ձեզ վստահելի մարդկանց, այլ ազգի ու պետության նվիրյալներին»:

  • Կիսվել: