ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ցամաքային ճանապարհով Վրաստան մտնող պատվաստված քաղաքացիները ազատվում են PCR թեստի պահանջից

Ցամաքային ճանապարհով Վրաստան մտնող պատվաստված քաղաքացիները ազատվում են PCR թեստի պահանջից

Ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործող պատվաստված քաղաքացիներն այսուհետ ազատվում են PCR թեստ ներկայացնելու պահանջից։ «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

«Պատվաստվածների համար հանվել է PCR թեստի պարտավորությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղիբրաձեն։

Հիշեցնենք, որ PCR թեստի պարտավորությունը չէր գործում միայն օդային ճանապարհով Վրաստան ժամանող պատվաստման ամբողջական կուրսն անցած քաղաքացիների վրա։

  • Կիսվել: