շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ցախավելն ինքն իրենով համարվում է արագամաշ գույք, հետևաբար մաշված կապոցը պետք է փոխարինվի նորով․  արձագանք

Ցախավելն ինքն իրենով համարվում է արագամաշ գույք, հետևաբար մաշված կապոցը պետք է փոխարինվի նորով․ արձագանք

 Ցախավելը ինքն իրենով համարվում է արագամաշ գույք,իսկ ցախավելի փայտը ոչ,ապա ակնհայտ է դառնում, որ ցախավելի մաշված կապոցը պետք է փոխարինվի նորով։ Այս մասին հայտնում են " Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում" համայնքայն հիմնարկից՝ արձագանքելով «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի գրառմանը։

«Հայտնում ենք Ձեզ, որ այդ ցախավելները հասնում են հիմնարկ արդեն իսկ կապված և հաշվի առնելով այն փաստը,որ ցախավելը ինքն իրենով համարվում է արագամաշ գույք,իսկ ցախավելի փայտը ոչ,ապա ակնհայտ է դառնում, որ ցախավելի մաշված կապոցը պետք է փոխարինվի նորով,ինչով և զբաղվում են նկարի մեջ պատկերված աշխատողները։ Հավելեմ,որ այդ փոխարինման գործընթացը բարդ չէ և րոպեների ընթացքում փոխարինվում է»,- ասված է հիմնարկի հաղոչդագրության մեջ։

 

  • Կիսվել: